Ձեր կողմից տրամադրած անձնական տվյալները վերահսկվում են «Արմո-գրուպ» ՍՊԸ-ի կողմից, որը ձեռնարկում է բոլոր միջոցները ձեր անձնական տվյալների և դրանց գաղտնիության պաշտպանության համար:

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես են ձեր տվյալները հավաքագրվում www.armos.am կայքի միջոցով և ինչպես են դրանք օգտագործվում: Այստեղ ներառված տեղեկատվությունը վերաբերում է ձեզ, եթե դուք այցելում եք մեր կայք կամ գրանցված եք դրանում:

Մենք խնդրում ենք ձեզ ուշադիր կարդալ այս քաղաքականությունը, որպեսզի լիարժեք տեղեկացված լինեք, թե ինչպես են մշակվում ձեր անձնական տվյալները:

Եթե դուք արդեն հաճախորդ եք, կամ գրանցված եք մեր կայքում կամ պարզապես այցելում եք www.armos.am կայք, տեղեկացնում ենք, որ ձեր տվյալները կմշակվեն օրինական կերպով:

Երբ և ինչպես են հավաքագրվում ձեր անձնական տվյալները:

www.armos.am կայք մուտք գործելիս մենք սկսում ենք հավաքագրել ձեր տվյալները: Այն կարող է հավաքագրվել ձեզնից կոնկրետ հաղորդակցության միջոցով, ինչպես նաև ավտոմատ կերպով՝ կայքի օգտագործման ընթացքում:

Մասնավորապես՝

ՏՎՅԱԼՆԵՐ

ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

ԱՎՏՈՄԱՏ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

Ձեր նույնականացման տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, առաքման և վճարման հասցե, էլ.փոստ և այլն)

X

Կայքի զննարկում

X

Ձեր հեռախոսահամարը

X

Կայքի օգտագործում

X

X

Պատվերի տեղադրում

X

X

 

Մենք հավաքագրում ենք տվյալների հետևյալ տեսակները.

 

Կոնտակտային տվյալներ.

Ձեր անունը և ազգանունը, առաքման և վճարման հասցեն, հեռախոսահամարը, էլ.փոստի հասցեն:

Նույնականացման տվյալներ.

Ձեր IP հասցեն, ձեր մուտքի տվյալները, բրաուզերի տեսակը և տարբերակը, ժամային գոտու կարգավորումը, plug-in-ի տեսակները, ձեր հավանական դիրքի, օպերացիոն համակարգի և հարակից տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն աշխարհագրական դիրքի վերաբերյալ և այլն:

Կայքի օգտագործման հետ կապված տվյալներ.

Ձեր զննարկման ուղին կայքում, ձեզ արտադրանքի ցուցադրման ժամանակը, բեռնման ժամանակները և էջի արձագանքումը, ներբեռնման սխալները, զննարկման ժամանակը և այլ գործողություններ:

Մենք չենք հավաքում որևէ տվյալ, որը կարող է վերաբերել ձեզ հետևյալ կոնտեքստում.

Օրինակ՝ անձնական տվյալներ, որոնք բացահայտում են ռասայական կամ էթնիկ ծագումը, քաղաքական հայացքները, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքները, գենետիկական տվյալներ, կենսաչափական տվյալներ, տվյալներ առողջության կամ սեռական կյանքի կամ սեռական կողմնորոշման վերաբերյալ և այլն:

Մենք մշակում ենք ձեր տվյալները միայն հատուկ նպատակներով՝ հիմնվելով իրավական դրույթների վրա: Ձեր տվյալները մշակվում են գովազդային նյութեր և տեղեկագրեր ուղարկելու, որոշակի վերլուծություններ իրականացնելու համար։

Ձեր տվյալները մշակվում և հավաքագրվում են կայք մուտք գործելու պահին: Ձեր տրամադրած տեղեկատվությունը և տվյալները հավաքագրվում են նաև կայքում գրանցվելու դեպքում, հաճախորդների սպասարկման բաժնի հետ ուղիղ զրույցի ընթացքում, հեռախոսազանգի ընթացքում, SMS-ի կամ էլ.փոստի միջոցով:

Ձեր իրավունքները.

  • Ձեր անձնական տվյալները շտկելու իրավունքը, եթե դրանք ճշգրիտ չեն կամ թարմացված չեն,
  • Ձեր անձնական տվյալները հեռացնելու իրավունքը՝ մեր էլ.փոստի հասցեին նամակ ուղարկելու միջոցով,
  • Ձեր տվյալների մշակմանը առարկելու իրավունք, բայց մինչ դա անելը, փորձեք նախ կապվել մեզ հետ, մենք ուրախ կլինենք լուծել ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված ցանկացած խնդիր,
  • տվյալների խախտման ցանկացած դեպքում մեզ հետ կապվելու իրավունք:

Տրամադրելով ձեր անձնական տվյալները, դուք տալիս եք ձեր համաձայնությունը, որ դրանք հավաքագրվեն, փոխանցվեն, պահպանվեն և մշակվեն մեր կողմից:

Ձեր տվյալները կփոխանցվեն միայն օրինական հիմունքներով կամ ձեր համաձայնությամբ:

Առցանց գնումների հետ կապված «Արմո-գրուպ» ՍՊԸ գործունեության ընթացքում մենք կարող ենք ձեր տվյալները փոխանցել երրորդ անձանց (օրինակ՝ տրանսպորտային ընկերություն, բանկ):

Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները ձեր տվյալների առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար: